fbpx
Աշխարհ

Կրեմլը մեկնաբանել է Նենսի Փելոսիի այցը Երևան

Ռուսաստանը պատրաստ է ողջունել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորմանը իրականում նպաստող ցանկացած փորձ:

Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Երևան։

«Կարող ենք ողջունել այն ամենը, ինչը ոչ թե խոսքերով է, այլ գործով և ո՛չ բարձրաձայն, ո՛չ պոպուլիստական, այլ իրականում, անաղմուկ և գործնական, կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը, կարող է նպաստել սահմանին իրավիճակի կայունացմանը: Այս ամենը կարելի է ողջունել, իսկ կարո՞ղ է այս իրականությունը նպաստել նման աղմկահարույց գործողությունների և հայտարարությունների միջոցով նորմալացմանը, տեսնենք, ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի»,- ասել է Պեսկովը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ