«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին անդրադարձել է մամուլում շրջանառվող այն լուրերին, որոնց համաձայն՝ Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է հեռանալ թուրինյան ակումբից:
«Կրիշտիանուն «Յուվենտուսի» ապագան է: Նա հիանալի է հանդես եկել այս մրցաշրջանում և կշարունակի նույն կերպ հանդես գալ նաև հաջորդում: Իհարկե, Կրիշտիանուն հիասթափված է, որ չենք կարողացել հաղթել «Այաքսին», սակայն նա հանգիստ է, ինչպես բոլորը», – Ալեգրիի խոսքը մեջբերել է «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը:

