Մեկ օրում Հայաստանում կրկին 2000-ից ավել դեպք է գրանցվել

Ամենադիտվածներ

Հայաստանի Հանրապետությունում հունվարի 30-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 366433 դեպք, որոնցից 335719 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 21135 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 5900 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 2085 նոր դեպք, ապաքինվել են 257-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 5 մարդու կյանք։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8046 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1533 է: Մինչ այս կատարվել է 2722315 թեստավորում։

Ամենաթարմ