Արարատ-Արմենիան ձեռք է բերել ազգային հավաքականի ֆուտբոլիստին

Ամենադիտվածներ

Արարատ-Արմենիան ձեռք է բերել ազգային հավաքականի ֆուտբոլիստին

Հայաստանի ազգային հավաքականի նիգերիացի ֆուտբոլիստ Սոլոմոն Ուդոն տեղափոխվել է Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Արարատ-Արմենիա» ակումբ։

Այս մասին տեղեկանում ենք ակումբի Facebook-ի էջից։

Ուդոն մինչ այս խաղացել է հայկական 4 ակումբներում՝ «Ուլիսում», «Ուրարտուում», «Շիրակում» և «Արարատում»։

Նա նաև հանդես է եկել ղազախական «Ատիրաուում»։ Կիսապաշտպանի վերջին ակումբը եղել է Կարագանդայի «Շախտյորը»։

Նշենք, որ Ուդոն Հայաստանի հավաքականում 13 խաղ է անցկացրել։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ