fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ի տնտեսությունը կրկին անկում է ապրում. կառավարությունը կանխարգելում է

ԱՄՆ-ի տնտեսությունը արդեն երկրորդ եռամսյակն անընդմեջ անկում է ապրում։ Մթերքների, բենզինի և այլ ապրանքների գներն աճում են ամենաարագ տեմպերով։ 1981 թվականի գնաճի հետո ամենաարագ տեմեպերով է արձանագրվում աճը։

Քանի որ ԱՄՆ կենտրոնական բանկը արագորեն բարձրացնում է փոխառության ծախսերը՝ փորձելով լավացնել տնտեսությունը և թուլացնել գների ճնշումը, մտավախություններն ավելանում են, որ ռեցեսիա է առաջանալու։ Այն դեռ պաշտոնապես չի սկսվել:

Հանդիպելով հասարակության վստահության անկմանը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պնդել, է որ տնտեսությունը կմնա առողջ՝ նշելով, որ գործազրկության մակարդակը մնում է ցածր 3,6 %-ի վրա, իսկ աշխատանքի ընդունումը մնում է կայուն:

Այս շաբաթ, առևտրի դեպարտամենտի տվյալներին ընդառաջ, նա լրագրողներին ասաց, որ տնտեսությունը «չի պատրաստվում ընկնել ռեցեսիայի մեջ»:

Այս հայտարարությունը դրդեց Հանրապետական կուսակցության նրա հակառակորդներին մեղադրել Սպիտակ տանը տերմինը վերաիմաստավորելու փորձի մեջ: «Սպիտակ տան ռեցեսիայի «ռեբրենդը» չի նվազեցնի ամերիկացիների տառապանքը», – հակադարձել են նրանք:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ կենտրոնական բանկը խնդրին անսովոր արձագանքեց՝ բանկային տոկոսադրույքի բարձրացմամբ, որը 0,75 %-ով, 2-րդ անգամ, իսկ նախորդը եղել էր մարտ ամսին:

Թանկացնելով փոխառությունների ծախսերը՝ Դաշնային պահուստների համակարգը հույս ունի նվազեցնել ծախսերը այնպիսի ապրանքների վրա, ինչպիսիք են տները և ավտոմեքենաները՝ տեսականորեն մեղմացնելով գների բարձրացման որոշ ճնշումները: Իհարկե, ավելի ցածր պահանջարկը նշանակում է տնտեսական ակտիվության անկում, սակայն սա ռեցեսիայից խուսափելու և ճգնաժամը կանխարգելելու միջոցն է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ