fbpx
Առողջապահություն

Ժամը 10-12-ին միայն տարեցներին սպասարկելու կանոնը կրկին ուժի մեջ է․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Առևտրի իրականացման վայրերում, մեծածախ և մանրածախ առեւտրի օբյեկտների գործունեության ոլորտում ամեն օր՝ ժամը 10-12-ին, միայն տարեցներին սպասարկելու կանոնը կրկին ուժի մեջ է․ ԱԱՏՄ-ն իրազեկում է

Կարանտինի շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված սանիտարական կանոնները սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 2020 թ․ օգոստոսի 4-ի 17-Ն հրամանով․ հղում։

Որպես սահմանված կանոնների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ վերոնշյալ հրամանում առանձին հավելվածներով սահմանված են տարբեր ոլորտների կողմից պարտադիր կատարման ենթակա սանիտարական կանոնները։

Դրանց չպահպանումը ենթադրում է վարչական պատասխանատվության միջոցներ՝ սահմանված Վարչական իրավախախտումների մասին օրենքի, մասնավորապես, 182․4 հոդվածով․ հղում»:

https://www.facebook.com/hlib.am/posts/820313362042703?__cft__[0]=AZWOukDz0ivjxLJav0MnSyO1g4zbMzPRF9IdJ9LokjDkrcX4S-6etlMJhchoq4mfx9w1us3sFAYOn6QoSWqZW2mBvDf1F0qst7PcdUP_shajdhfbbXOVa9CD-ryerK9cFuaVVIs4ovGpvboHTVpb_Z3IVtUV_qVM4EXXM9-I2EBreQ&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ