Ալավերդու չգործող պղնձաձուլարանի 183 աշխատակիցներ ևս 2 ամիս աշխատավարձ են ստանալու։
Այս մասին Facebook-ի իր էջում սեպտեմբերի 19-ին գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը։
- Գյումրին նշում է քաղաքի օրը
- ՌԴ ընտրությունների հետ կապված Հայաստանում 6 ընտրատեղամաս է ստեղծվել․ Կոպիրկին
«Ալավերդու պղնձաձուլարանի գործունեության դադարեցումից հետո հանդիպել էի Թեղուտ ՓԲԸ համասեփականատեր Նորիկ Պետրոսյանի հետ, խնդրել չլուծել աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը, մինչև հասկանանք՝ ինչ ճակատագիր է ունենալու ձեռնարկությունը։
Արդյունքում 2020թ․ մայիսի 23-ին 183 աշխատակցի հետ կնքվեց աշխատանքային պայմանագիր։
Աշխատակիցներն արդեն 15 ամիս աշխատավարձ են ստանում, ինչի համար շնորհակալ եմ։
Սեպտեմբերի սկզբին աշխատանքային պայմանագրերի ժամկետները ևս 2 ամսով երկարաձգվել են` մինչև հոկտեմբերի 31-ը։ Սա հնարավորություն է տվել ժամանակ շահել Ալավերդիում այլընտրանքային աշխատատեղերի մասով տարվող աշխատանքներում։
Այս ամիսներին լուռ, ծավալուն աշխատանք է տարվել այս մասով, և արդեն կարող եմ ասել` առաջիկայում սպասեք դրական լուրերի», – գրել է Մկրտչյանը։