fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը կշարունակի անել ամենաանհրաժեշտը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսն ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հոկտեմբերի 31-ին Սոչիում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպման արդյունքներին:

Փրայսը պատասխանել է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու մասին լրագրողների հարցին՝ ասելով.

«Մենք հավատարիմ ենք հայ-ադրբեջանական խաղաղությանը և երկու երկրների միջև բանակցություններին։ Մենք կարծում ենք, որ ուղղակի երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար, և այդ կայուն խաղաղությանը, ի դեպ, երկու երկրներն էլ ձգտում են: Այսպիսով, մենք կշարունակենք ներգրավված մնալ առաջիկայում՝ հեշտացնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ, գործընկերային, ինչպես նաև բազմակողմ քննարկումները»,- ասել է Փրայսը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը կանի այն, ինչ ամենաօգտակարն է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ