Կիևին աջակցությունը կշարունակվի այնքան, մինչև չտեսնենք վերջնական հաջողություն․ Բլինքեն

Ամենադիտվածներ

Երեկ՝ ապրիլի 24-ին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու ՊՆ ղեկավար Լյոյդ Օսթինը այցելել էին Ուկրաինայի մայրաքաղաք Կիև ու բանակցություններ վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

Այսօր նրանք մեկնաբանել են իրենց այցը։

Օսթինը նշել է, որ իրենք ցանկանում են, որպեսզի Ռուսաստանը թուլանա այնքան, որ այլևս չկարողանա իրականացնել այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում։ Նրա խոսքով՝ ՌԴ-ն արդեն կորցրել է մեծ ռազմական ներուժ։

Բլինքենն էլ ընդգծել է, որ ինքնիշխան և անկախ Ուկրաինան գոյություն կունենա շատ ավելի երկար, քան Վլադիմիր Պուտինը։ Նա նշել է, որ Ուկրաինային ԱՄՆ աջակցությունը կշարունակվի այնքան, մինչև չտեսնեն վերջնական հաջողություն։

Նշենք, որ Բլինքենն ու Օսթինը Զելենսկիին հայտնել էին, որ ԱՄՆ-ն 713 միլիոն դոլարի լրացուցիչ օգնություն կտրամադրի Ուկրաինային։

Ամենաթարմ