fbpx
Սպորտ

Լուկակուն ուզում է վերադառնալ իր նախկին թիմ

Իտալական «Չելսիի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն ցանկանում է վերադառնալ Ա Սերիա ու հանդես գալ իր նախկին թիմում՝ «Ինտերում»։

Այս մասին գրում է Calcimercato-ն։

Նշվում է, որ միլանյան ակումբում, սակայն, Լուկակուի տեղափոխման վրա չեն ցանկանում մեծ գումար ծախսել և հիմնականում դիտարկում են նրան վարձակալելու տարբերակը։

Ըստ աղբյուրի՝ Լուկակուն ծրագրում է առաջիկայում հանդիպում ունենալ «Ինտերի» տնօրեն Բեպե Մարոտայի հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ