Հայաստանը ներկայացնող մրցավարները շարունակում են սպասարկել միջազգային հանդիպումները: Այս մասին հայտնում են ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայից, մանրամասնելով, որ հուլիսի 28-ին Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Տուզլա Սիթի» (Բոսնիա և Հերցեգովինա) – «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) պատասխան հանդիպումը։ Խաղի գլխավոր մրցավարն է Աշոտ Ղալթախչյանը։ Նրան կօգնեն Ատոմ Սևգուլյանը և Հարություն Համբարձումյանը։ Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Արտեմ Գասպարյանը։
- Փյունիկը հաղթեց Դյուդելանժին և դուրս եկավ ՉԼ-ի որակավորման 3-րդ փուլ
- Ինտերը կերկարաձգի պայմանագիրը հոլանդացի պաշտպանի հետ
Նույն օրը էստոնական Լիլեկուլա քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Լևադիա» (Էստոնիա) – «Հիբերնիանս» (Մալթա) պատասխան հանդիպումը։ Խաղը կսպասարկի Հենրիկ Նալբանդյանի գլխավորած մրցավարական բրիգադը։ Մրցավարի օգնականներն են Արթուր Գդլյանը և Վանիկ Սիմոնյանը։ Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Զավեն Հովհաննիսյանը։
