fbpx
Սպորտ

Բրազիլիայի առաջնություն կտեղափոխվի Վիդալը

Միլանի և Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը մոտ է բրազիլական «Ֆլամենգո» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում։

Աղբյուրի հայտնած տեղեկություններով՝ խաղացողը ակումբի հետ պայմանագիր կկնքի 18 ամսով։ Կողմերի միջև բանակցությունները սկսվել են մայիսին և գտնվում են վերջնական փուլում։

Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ Վիդալի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում արգենտինական «Բոկա Խունիորսը» և կատարական «Ալ Ռայյանը»։

2021/2022 մրցաշրջանում կիսապաշտպանը «Ինտերի» կազմում անցկացրել է 40 հանդիպում և խփել երկու գոլ՝ «ներաձուրիի» հետ նվաճելով Իտալիայի գավաթը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ