Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է տեղադրել, որոնց կից գրել է․
««Էրեբունի-Երևան» տոնակատարությունների այս տարվա բյուջեի շուրջ 80%-ը՝ 150 միլիոն դրամ, կուղղենք համայնքապատկան երկու թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը։
Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը և Պատանի հանդիսատեսի թատրոնը վաղուց նորոգման կարիք ունեն։
Այցելեցի նաև Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, որը արդեն վերանորոգված և նորագույն լուսային ու ձայնային տեխնիկայով վերազինված, շուտով կվերսկսի իր աշխատանքը»։
https://www.facebook.com/HaykMarutyanMayor/posts/645312799445692?__cft__[0]=AZVlbq0GuW7LQgMSDLiAJD0KGAGDBbHia86MwYwDQcrMcOtqygq9uyOwG9ws61kyulNppGXcLIud5ANh-cdGvUEjI2ACXFnu2QtsTks1E_036BQ0mnA0Ak8ANEz3tttnwI76BG2p-Wtz8eU32iTtq3AK7ExBSh_GqtM9Tggb-N1XKA&__tn__=%2CO%2CP-R