Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ամփոփել է ավարտվող մրցաշրջանը։
«Կարծում եմ, օգոստոսին մենք կհամաձայնվեինք այսպիսի մրցաշրջանին, որտեղ մենք պայքարում ենք տիտղոսի համար մինչև վերջին 2-3 տուրերը։
Բանն այն է, որ մեր խաղով ու Իսպանիայի գավաթը հաղթելով մենք գերազանցեցինք սպասելիքները։
Ես կարծում եմ, որ խնդիրները հաշվի առած՝ մրցաշրջանը վատը չէ։ Բայց շատ լավն էլ չէր», – ասել է Կումանը։