Բլինկենն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Ամենադիտվածներ

Բլինկենն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

Այս մասին տեղեկանում ենք Պետքարտուղարության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ պաշտոնյաները քննարկել են Թուրքիայի ու ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը, ինչպես նաև խոսել են ընդհանուր շահերից Սիրիայում և Աֆղանստանում։

Բլինկենը հայտնել է Չավուշօղլուին, որ ԱՄՆ-ն աջակցում է ՆԱՏՕ-ի անդամներ՝ Հունաստանի ու Թուրքիայի բանակցություններին։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ