Գարեթ Բեյլի ակումբային կարգավիճակի մասին է խոսել «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան։
«Դու սիրում ես քո երկիրը, այն միշտ ավելի բարձր է, քան ակումբը: Բայց Գարեթը ամեն օր նվիրվում է ակումբին և նա պրոֆեսիոնալ է:
Սոսիեդատի դեմ խաղում, երբ նա խաղադաշտ մտավ, ստեղծեց շատ վտանգավոր պահեր և օգտակար եղավ թիմին։ Նրա փոխանցումից հետո գրանցվեց Մուդրիչի գոլը։
Բեյլը իր նվիրվածության շնորհիվ փայլուն խաղ ցուցաբերեց։
Մենք այստեղ ենք հաղթելու համար։ Տեղի ունեցածը արդեն անցյալ է։ Նա ամեն ինչ անում է մարզումներին և խաղերին, որպեսզի օգնի մեզ հաղթել։
«Սանտիագո Բեռնաբեուն» ունի իր կարծիքը, ես այնպիսի կարգավիճակում չեմ, որ մեկնաբանեմ», – Կուրտուաի խոսքերն է փոխանցում goal.com-ը: