«Ժողովուրդ» օրաթերթում այսօր, Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործի քննության վերաբերյալ հրապարակված տեղեկատվության առնչությամբ հայտնում ենք, որ նախաքննությամբ Գ.Կուտոյանի կողմից ֆինանսական խնդիրներ ունենալու վերաբերյալ որևէ փաստական տվյալներ չեն ստացվել: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
Բացի այդ, նախաքննության ընթացքում Մեծ Բրիտանիայի դեսպանին հարցում չի ուղարկվել: «Ժողովուրդ» օրաթերթի մեր գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկատվություն հրապարակելուց:
