fbpx
Արցախ

Արցախում հաշվառված անձանց հոկտեմբերի կենսաթոշակները կվճարվեն ՀՀ-ում

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության հայտարարությունը․

«2020 թվականի հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման վերաբերյալ
Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի հոկտեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած սույն թվականի հոկտեմբերի 9-ից։

Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 114 (թեժ գիծ) հեռախոսահամարով»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=105533217995240&id=102006298347932&__cft__%5B0%5D=AZUw3whu2G5dtwyUT9J70oL5WeOAQgwcW8V0hnjKi1sjphAFlJKHdNRq7ajGNf8VXp87ua6fhFeFV7imQcTJAABicv7Ctp3DtKBd7XZg_hYX27H0UguqMrQt6iKD8UrRtuSYFWkjNSQJ-x_ugOAPRfNFxvWiKvsYWIsFxH2ckbGuvkst89d0mFRrZJeVNllSyIk&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ