Ռուսաստանի ու Ուկրաինայի ներկայացուցիչները երեկ ընդհատված բանակցությունները կվերսկսեն այսօր՝ մարտի 15-ին։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին։
Նա նշել է, որ իրենց պատվիրակությունը բանակցություններում աշխատում է պատերազմին շուտափույթ կերպով և ազնիվ խաղաղությամբ վերջ տալու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ բանակցությունների այս փուլն ընթանում է հեռավար ձևաչափով։
