fbpx
Սպորտ

Կվյատը պարզաբանել է, թե ինչու է ձախողել Ճապոնիայի Գրան Պրիի մեկնարկը

Ֆորմուլա-1-ի ռուսաստանցի ավտոարշավորդ Դանիլ Կվյատը, որը հանդես է գալիս «Տորո Ռոսոյի» կազմում, պատմել է, թե ինչու է Սուզուկիում կայացած փուլում կորցրել մի քանի հորիզոնական: Մեկնարկում Կվյատը զբաղեցնում էր 14-րդ տեղը։

«Մեկնարկում փոքր խնդիրներ ունեի փոխանցումատուփերի հետ, որոնք ծագել էին դեռ որակավորման փուլում։ Ավաղ, դա հանգեցրեց մի քանի դիրքերի կորստին առաջին շրջանում։ Այդ պահից պարզ դարձավ, որ մրցավազքը կլինի շատ ծանր, բայց ընթացքում կարողացա կատարել բազմաթիվ շրջանցումներ:

Նրանք բոլորն էլ շատ հետաքրքիր էին: Մենք լավ զվարճացանք,վազեցինք։ Բայց ես, ավաղ, միավորներ չեմ վաստակել։ »,- ասել է  Կվյատը YouTube-ի իր տեսաբլոգում։

Ճապոնիայում մարզիկն ավարտել է 12-րդ տեղով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ