43 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո մահացել է Հոլանդիայի հավաքականի և «Ռենջերսի» նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Ռիկսենը:
Դեպքի մասին տեղեկացրել է «Ռենջերսի» մամլո ծառայությունը իր Թվիթերյան էջում:
«Ռենջերսը խորապես ցավում է ողբերգական լուրի համար»,-ասվում է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Ռիկսենը վեց տարի պայքարում էր ծանր հիվանդության դեմ, և վերջին շրջանում հարազատների հետ շփվում էր հատուկ ծրագրի միջոցով:
Ֆուտբոլիստը շոտլանդական ակումբի կազմում մասնակցել է 182 խաղի և դարձել է 13 գոլի հեղինակ: