ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ կայացած ճեպազրույցում խոսեց Արմեն Չարչյանի առողջական վիճակի մասին։
Նա ասաց, որ գրեթե ամենօրյա ռեժիմով իրեն զեկուցել են Չարչյանի մասին, իսկ վերջին զեկույցի համաձայն՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Անդրեասյանի խոսքով՝ Չարչյանը խցում ժամեր է անկացրել ընդամենը, իսկ մնացած ժամանակահատվածում եղել է բժիշկների հսկողության տակ։
Հիշեցնենք, որ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը մեղադրվում է ընտրողների կամաարտահայտման վրա ազդելու փորձի համար։