«Յուվենտուսի» ու Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կյելինին լուսանկար է հրապարակել աջ ծնկի խաչաձև կապանների վիրահատությունից հետո, որին ենթարկվել էր նախօրեին:
«Օր 1-ին», – գրել է Կյելինին:
Վիրահատությունը կայացել է ավստրիական հիվանդանոցում՝ «Յուվենտուսի» բժշկական անձնակազմի ղեկավարի ներկայությամբ: Հիշեցնենք, որ իտալացին մարզման ժամանակ վնասել էր աջ ծնկի առջևի խաչաձև կապանը:
Ֆուբոլիստը չի կարողանա օգնել Իտալիայի հավաքականին Եվրո-2020-ի ընտրական փուլում:
Թուրինյան ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ վիրահատությունը բարեհաջող է անցել, ու մոտ 6 ամիս կպահանջվի փորձառու վետերանի ամբողջական վերականգնման համար:
Հիշեցնենք, որ Կյելինին «Յուվենտուս»-ում հանդես է գալիս 2005 թվականից:
