ԿԸՀ-ն զգուշացնում է՝ նախընտրական քարոզչությունն այսօր 24։00-ին ավարտվում է

Հրապարակող՝

ԿԸՀ-ն զգուշացնում է՝ նախընտրական քարոզչությունն այսօր 24։00-ին ավարտվում է

Ամենադիտվածներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հիշեցնում է, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում նախընտրական քարոզչությունն ավարտվում է նոյեմբերի 14-ի կեսգիշերին։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ նոյեմբերի 15-ին և 16-ին՝ մինչև ժամը 20։00-ն, արգելվում է ցանկացած քարոզչություն, ներառյալ սոցիոլոգիական հարցումների արդյունքների հրապարակումը։

ԿԸՀ-ն ընդգծում է, որ քարոզչական պաստառները կարող են մնալ իրենց տեղերում, սակայն նոր պաստառների տեղադրումը օրենքի խախտում է։ Հանձնաժողովը կոչ է անում բոլոր մասնակիցներին, այդ թվում՝ քաղաքական ուժերին, լիազորներին, վստահված անձանց, ԶԼՄ-ներին և դիտորդներին, պահպանել Ընտրական օրենսգրքի սահմանադրական դրույթները։

Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ համայնքում տեղի կունենան ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։ ԿԸՀ-ն հիշեցնում է, որ քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը՝ մինչև ժամը 20։00-ն, արգելվում է թեկնածուների կամ կուսակցությունների վերաբերյալ սոցիոլոգիական հարցումների արդյունքների հրապարակումը ինչպես վերգետնյա եթերային հեռարձակմամբ, այնպես էլ տպագիր մամուլով։

Ամենաթարմ