fbpx
Քաղաքականություն

ԿԸՀ-ն 18 կուսակցությունների 48 ժամ տվեց՝ փաստաթղթերում բացթողումները լրացնելու համար

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ անցկացրեց, որի շրջանակներում քննարկվեցին 20 հարցեր։

Նիստի ընթացքում Տիգրան Մուկուչյանը նշեց, որ կուսակցությունների մեծ մասը ներկայացրած փաստաթղթերում բացթողումներ է արել։

ԿԸՀ-ն «Ազատ Հայրենիք կուսակցությունների դաշինք», «Պատիվ ունեմ դաշինք», «Շիրինյան Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք», «Արդար Հայաստան» կուսակցություն, «Հանրապետություն» կուսակցություն, «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Հայոց Հայրենիք» կուսակցություն, «Ազգային օրակարգ» կուսակցություն, «Հայաստանի եվրոպական» կուսակցություն, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն, «Միասնական Հայրենիք» կուսակցություն, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, «Ազատություն» կուսակցություն, «Հայ ազգային կոնկրես» կուսակցություն, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն, «Զարթոնք» ազգային- քրիստոենական կուսակցություն, «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն քաղաքական ուժերին տվեց 48 ժամ այդ բացթողումները լրացնելու համար։

Բացթողումները վերաբերվում էին որոշ տեղեկանքներ չներկայացնելու, փաստաթղթի բացթողման ու «Ազատություն» կուսակցության դեպքում նաև ընտրացուցակում՝ օրենքի համապատասխան կետի խախտման հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ