fbpx
Ժամանց

Քայլի Ջեների տրանսգենդեր հայրը շփոթել է աղջիկա լուսանկարը

Վերջերս ամերիկացի սուպերմոդել Քայլի Ջեները տոնեց իր ծննդյան 22-ամյակը։

 

Այդ առիթով նրա տրանսգենդեր հայրը՝ նախկին մարզիկ Բրյուս Ջեները, որ այժմ սեռափոխությունից հետո դարձել է Քեյթլին Ջեներ, տհաճորեն զարմացրել է կրտսեր դստերը։

Radar Online- ի հրապարակման համաձայն՝ 69-ամյա Քեյթլինը սոցցանցերում տեղադրել է փոքրիկ դստեր հետ արված մի լուսանկար և մակագրել. «Կյանքն այդ ժամանակ շատ պարզ էր, բայց հիմա կյանքը այնքան լավն է: Ծնունդդ շնորհավոր, իմ փոքրիկ Քայլի»:

Արդյունքւմ հայրիկը խառնել է իր երեխաներին՝ հրապարակելով Քենդալ Ջեների հետ լուսանկարը:

Սոցցանցերում ծաղրվելուց հետո Քեյթլինը այն փոխարինել է այլ լուսանկարով, որտեղ նա պատկերված է երկու դուստրերի հետ: «Դե, ճիշտ է: Ավելի լավ է ռիսկի չդիմել: Դուք հաստատ չեք սխալվի», – կատակել են օգտատերերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ