Լա Լիգայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ առաջնության ընթացքում հանդես եկող 5 ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով։ Լա Լիգայի և Սեգունդայի բոլոր ֆուտբոլիստներն ու մարզիչները անցել են կորոնավիրուսի թեստավորում։
Վարակված ֆուտբոլիստները մնալու են մեկուսացման մեջ և ապաքինվելուց հետո միայն, կվերադառնան ընդհանուր խմբի հետ մարզումներին: Ըստ իսպանական մամուլի տեղեկությունների՝ վարակված ֆուտբոլիստներից երեքը «Բետիսի» ֆուտբոլիստներ են:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Իսպանիայում անցել է 173.000-ի:

