Ֆիլմ անհասանելի սիրո մասին. La Belle Personne

Հրապարակող՝

Չինական ընկերությունը կսկսի կլոնավորված կատուների զանգվածային վաճառքը

Քրիստոֆ Օնորեի 2008 թ. «Գեղեցիկ անձը» ֆիլմը ֆրանսիական «Քլեվի արքայադուստրը» (La Princesse de Clèves) նովելի ադապտացիան է։

 

Այս ֆիլմը տխրության, սիրո և գեղեցկության կատարյալ համադրություն է։

Այն պատմում է երիտասարդ գեղեցկուհի Ժունիի մասին։ Մոր մահից հետո նա տեղափոխվումէ Փարիզ, և սկսում է հաճախել նոր դպրոց, որտեղ սովորում է իր եղբայրը։ Նա միանգամից գրավում է բոլորի ուշադրությունը, առաջին հերթին համադասարանցի Օտտոյի և իտալերենի ուսուցիչ Նեմուռինը։

Ժունին ունենալով հետաքրիր և գեղեցիկ արտաքին, միևնույն ժամանակ շատ անհասանելի և փակ է։ Նրա աչքերի մեջ կա անծայրածիր տխրություն և ցավ։ Լինելով էմոցիոնալ անկայուն վիճակում՝ հերոսուհին չգիտի հստակ ինչ է ուզում, հատկապես սիրային հարցերում և այդ իսկ պատճառով էլ նա ավելի լուռ, փակ և զսպված է՝ տարբերվելով իր հասակակիցներից։ Օտտոն և Ժունին սկսում են հանդիպել, սակայն վերջինս սիրահարված չէ և դա կոտրում է Օտտոյի սիրտը՝ կոտրելով մարմինը։

Ժունին պատմում է Օտտոյին, որ նա սիրահարվել է ուրիշին, բայց չի կարող ասել, թե ում։ Մի օր Օտտոն պարզում է, որ դա իտալերենի ուսուցիչ Նեմուռն է։ Սա մեծ հարված է լինում նրա համար և Օտտոն ինքնասպան է լինում՝ մնալով միակ տղամարդը, ով հավերժ, բառացիորեն մինչև կյանքի վերջ, սիրում է Ժունիին։

Նեմուռն ինքը շատ սիրահարված է Ժունիին, առաջին իսկ հայացքից։

Բայց նա իհարկե թաքցնում է իր զգացմունքները և ոչինչ չի անում։

Երկուսն էլ տանջվում են միմյանց հանդեպ ունեցած սիրո պատճառով, որը շատ գեղեցիկ և մելանխոլիկ է պատկերված։

Սակայն Օտտոյի մահից հետո փոփոխություններ են նկատվում։ Ժունին այլևս չի այցելում իտալերենի դասերի և օրերից մի օր Նեմուռը հետապնդելով նրան՝ խնդրում է, որ խոսեն։ Նրանք ձեռքերը բռնած, երեխաների նման վազելով քաղաքով մեկ, գնում են Նեմուռի տուն և երկար խոսում։ Հիմնականում խոսում է Ժունին, ասելով, որ գիտակցում է այն, որ նրանք սովորական մարդիկ են, ոչ ոքից լավը չեն և նրանց սերը մի օր ավարտվելու է։ Նա խոսում է նաև իր խանդի մասին, թե ինչքան մեծ և քայքայիչ դա կարող է լինել երկուսի, հատկապես՝ իր համար։ Չցանկանալով ռիսկի տակ դնել իր սիրտը և հոգին՝ Ժունին հրաժարվում է Նեմուռի հետ երբևիցե լինել։

Նա 2 օր հետո հանկարծակիորեն հեռանում է Փարիզից՝ թողնելով Նեմուռին միայնակ, կոտրված և անսահման տխրության գրկում։

Աննա Մարտիրոսյան

Ամենաթարմ