Իկոնիկ
Այս խորագրում կբացահայտենք տարբեր ժամանակաշրջաններին պատկանող իկոնիկ արվեստագետների և նրանց ստեղծած հիասքանչ գործերը։ Կծանոթանանք բազմաթիվ երաժիշտների, նկարիչների, ռեժիսորների, դիզայներների և այլ երազկոտների հետ։
Ֆիլմ անհասանելի սիրո մասին. La Belle Personne
Քրիստոֆ Օնորեի 2008 թ. «Գեղեցիկ անձը» ֆիլմը ֆրանսիական «Քլեվի արքայադուստրը» (La Princesse de Clèves) նովելի ադապտացիան է։ Այս ֆիլմը տխրության, սիրո և գեղեցկության կատարյալ համադրություն է։ Այն պատմում է երիտասարդ գեղեցկուհի Ժունիի մասին։ Մոր մահից հետո նա տեղափոխվումէ Փարիզ, և սկսում է հաճախել նոր դպրոց, որտեղ սովորում է իր եղբայրը։ Նա միանգամից գրավում է բոլորի…
Ինդի Փոփ. Միշել Գուրեվիչ
Ինդի փոփը 80–ականների կեսին զարգացած ալտերնատիվ ռոքի ենթաոճ է: Տվյալ ոճն ի տարբերություն մնացած ռոք–փոփ ոճերի, ավելի մեղեդային է և կրում է ավելի պոզիտիվ էլեմենտներ։ Շատ դեպքերում 80–ականներին ինդի փոփի կատարողները չունեին շատ հմտություններ և լցված էին մանկական միամտությամբ։ Դրա պատճառով էլ այս ոճը հաճախ դառնում էր քննադատությունների առարկա, քանի որ այն համարում էին ինֆանտիլ և կառուցվածքային պարզ։ Սակայն ապագայում…
Աշխարհից կտրված ու երազային. Dream Pop երաժշտական ուղվածությունը
Dream Pop երաժշտական ուղվածությունը ստեղծվել է 80-ականների սկզբին և համարվում է այլընտրանքային ռոքի ոճ։ Երաժշտության ձայնը իր մեջ ընդգկում է մթնոլորտային, երազկոտ էլեմենտներ և զուգորդում է օդային, նուրբ փոփ երանգներ։ Cigarettes After Sex Այս խումբը ձևավորվել է 2008-ին ԱՄՆ–ում, Գրեգ Գոնզալեզի կողմից։ Խումբը հայտնի է իր եթերային, երազանման երաժշտական ոճով։ Երգերի տեքստերը հիմնված են սիրո, ռոմանտիկայի և ցանկության…
Հետաքրքիր, անսպասելի և լարված. 3 հոգեբանական թրիլլեր
Այս հոգեբանական թրիլլերները գամված են պահում էկրանին և ստիպում են ուղեղը աշխատացնել այնպես, ինչպես երբեք չէինք պատկերացնի, որ կարելի է մտածել: 3 տարբեր հեռուստաշոու, որոնց միացնում է ինտրիգային և անսպասելի տարրերը։ Գնչուհի (Gypsy) 2017 Այս հեռուստաշոուն բաղկացած է ընդամենը 1 սեզոնից և 10 սերիայից։ Այն պատկանում է Netflix–ին։ Այն պատմում է մի հոգեբան կնոջ մասին, ով չափից շատ…
Հեքիաթային և էզոտերիկ. Christian Dior-ի նոր 2021 գարնանային հավաքածուն ներկայացնող կարճամետրաժ ֆիլմ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Դիորի նոր հավաքածուն ոգեշնչված է Տարո քարտերով։ Դիորի կրեատիվ տնօրենը՝ Մարիա Գրացիա Կիուրին հաճախակի է ոգեշնչվում երազային թեմաներով։ Այս հավաքածուն կրում է գաղտնի, միստիկ մոտիվներ, որոնք երազների, հոգևորականության և իրականության միաձուլումն են։ Այս ամենը ավելի հասկանալի ձևով կարող ենք տեսնե լկարճամետրաժ ֆիլմում, որի ռեժիսորն է Մատեո Գարոնեն։ Ֆիլմի վերնագիրն է Le Château du Tarot (Տարո ամրոցը): Գլխավոր հերոսուհին…
Հեղափոխական և օրիգինալ. Uno de 50 իսպանական զարդեր
Uno de 50 զարդերի բրենդը ստեղծվել է 1996 թվականին մի խումբ տաղանդավոր, հեղափոխական, երիտասարդ դիզայներների կողմից։ Բրենդի նպատակն է ստեղծել չկրկնվող, օրիգինալ զարդեր։ Նոր մոտեցումներ, թարմ շունչ և քառակուսիներից դուրս մտածելակերպ՝ այս երեք կարևորագույն գաղափարներով է առաջ գնում բրենդը։ Անվանումը՝ Uno de 50 (50-ից մեկը) իր մեջ կարևոր իմաստ է կրում։ Յուրաքանչյուր հավաքածուի մեջ 1 կտորից արտադրվում…
Երևանյան ամենատարբերվող և ինքնատիպ ձայներից. Էլվինա Մակարյան
Էլվինա Մակարյանը (1950-2007) միանշանակ մեծ հետք է թողել երևանյան մշակույթի մեջ իր ինքնատիպ ձայնով, ստեղծագործելու ոճով և իր իսկ հեղինակած գործերով։ Նրա կարիերան սկսվել է դեռ մանկուց, երբ 11-ամյա երգչուհուն բեմում նկատեց Արամ Խաչատրյանը։ Հետագայում երգչուհին ստեղծագործել և աշխատել է Ռոբերտ Ամիրխանյանի հետ շատ տարիներ։ Նաև երգել է Կոնստանտին Օրբելյանի նվագախմբում։ Էլվինան ստեղծագործել է ջազային…
Մուսա կին. Ֆիլմերի 5 ամենաէսթետիկ տեսարաններ ընդգծող կնոջ նրբագեղությունը
Ռեժ.՝ Սերգեյ Փարաջանով Ֆիլմ՝ Նռան գույնը (1968) Դժվար է գտնել ավելի խորհրդավոր և հիպնոսացնող տեսարաններ ունեցող ֆիլմ ինչպիսին սա է։ Տաղանդավոր Սոֆիկո Չիաուրելին միայնակ կանգնած է իր թավշյա կարմիր զգեստով և նազանքով հելյունագործում է։ Նա պոետի սերն է, ոգեշնչանքը։ Ողջ ընթացքում լսվում է հանճարի ձայնը, որն անդադար ասում է՝ «Դուն կրակ, հագածդ կրակ»։ https://youtu.be/zfCNC04M49U Տեսարանը ասես…
Մեղեդային և ինքնատիպ. Lilith-ի երաժշտությունը
Մեղմ և հանգստության զգացողություն պարգևող հնչյուններ՝ այսպես կարելի է նկարագրել երիտասարդ երգչուհի Լիլիթի երաժշտությունը առաջին հայացքից։ Երգերի մեծ մասով երգչուհին կիսվում է իր յութուբյան ալիքով։ Մեծամասնությունը, որոնք հասանելի են համացանցերում՝ քավրներ (cover) են։ Կան նաև հեղինակային երգեր, որոնք հիանալի և խորն են, հուսով եմ ապագայում էլ ավելի կշատանան։ Լիլիթի երաժշտական ուղին սկսել է 7 տարեկանից, երբ եղբայրը իրեն…
Chopurian. Ավելին քան հագուստի բրենդ
Ուժեղ և անկոմպլեքս՝ այսպես է նկարագրում իր բրենդը երևանաբնակ հագուստի դիզայներ (և ոչ միայն) Անի Չոփուրյանը։ Chopurian բրենդը ներկայացնում է ավանգարդ, բայց մոդեռն հագուստներ և աքսեսուարներ։ Այն զերծ է ավելորդություններից, ծանրաբեռնված դիզայնից և չափազանցված ճոխությունից։ Չոփուրյանը սկսել է զբաղվել հագուստի դիզայնով անհատապես` ինքն իր համար։ Մասնակցելով բազմաթիվ հավաքույթների, հաճախ գտնվելով շատ մարդկանց մեջ` դիզայները ավելի պարզ…
Վոնգ Կառ-Վայ. ամենաէսթետիկ և մթնոլորտային ռեժիսորներից
Վոնգ Կառ–Վայը (1958) հոնգկոնգցի ռեժիսոր է։ Նրա ֆիլմերը բնութագրվում են իրենց ոչ դինամիկ պատմություններով, մթնոլորտային երաժշտությամբ և վառ կինեմատոգրաֆով, որոնք ներառում են համարձակ, հագեցած գույներ։ Վոնգի ֆիլմերում երևում են բոլոր ազդեցությունները, որոնք հետք են թողել նրա վրա` սկսած մոդեռնիստական վեպերից, մինչև տեղական ֆիլմեր, ժողովրդական մշակույթից, մինչև փոփ մշակույթ։ Բարձր և ցածր, նոր և հին, տեղական ու համաշխարհային՝ այս…
Ամենասկանդալային նկարիչներից. Էգոն Շիլե (Նկարներ)
Էգոն Շիլեն (1890-1918) ավստրիացի գեղանկարիչ է և ավստրիական էքսպրեսիոնիզմի ամենավառ ներկայացուցիչներից մեկն է։ Նրա նկարները էրոտիկ են, նուրբ և գունային առումով չափազանց համահունչ։ Գործերի մեծ մասը կազմում են ինքնանկարները, նաև մերկ և կիսամերկ բնորդուհիները։ 1906 թվականին Շիլեն ընդունվում է Վիենայի Արվեստի և արհեստների դպրոց, իսկ հետո Վիեննայի կերպարվեստի ակադեմիա։ 1907 թվականից Գուստավ Կլիմտը սկսում է…
50-ականների երեք հանճարեղ ամերիկացի ջազ երաժիշտներ
1950-ականներին ջազային ստեղծագործությունները ենթարկվում էին ոճային որոշ փոփոխությունների։ Հնչյունները դառնում էին ավելի երկարացված, նուրբ և հանգիստ։ Ջազային այս ուղղությանը սկսում են անվանել քուլ ջազ (cool jazz): Այս նոր ուղղվածության ներկայացուցիչներից ամենավառ և նորարականն էին Մայլս Դեվիսը, Ջոն Քոլթրեյնը և Չեթ Բեյքերը։ Մայլս Դեվիս (Miles Davis) 1926-1991 Մայլս Դեվիսը ամերիկացի ջազ երաժիշտ է և խմբի ղեկավար,…
Ծաղիկներից ոգեշնչվող զարդերի 3 բրենդ
Դարեր շարունակ բազմաթիվ զարդեր են ստեղծվել ծաղիկներից ոգեշնչված։ Այդպիսի զարդերը ստեղծում են ռոմանտիկ և դրական տրամադրություն։ Շատ դրիզայներներ են ստեղծում ծաղիկներով ոգեշնչված զարդեր։ Կարելի է առանձնացնել այս եռյակը. Les Néréides, Ben Baller և Trytobehappy: Les Néréides Այս բրենդի առաջին խանութը բացվել է 1980-ին։ Հիմնադիրներն են Պասկալն ու Էնզոն։ Նրանք երկուսն էլ լուսանկարիչներ են։ Այժմ նրանց…














