Այսօր կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ. Նիկոլ Փաշինյան

Ամենադիտվածներ

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ արտահերթ նիստում պատասխանելով պատգամավորների հարցերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ այսօր առավոտյան խոսել է Արցախի նախագահի հետ է կարող է ասել, որ բնակչության Արցախ վերադարձի բավականին բարձր տեմպ է արձանագրվում:

«Իհարկե այն նշաձողի սահմաններում, որը մենք ունենք, արդեն իսկ ամեն օր վերադարձողների թիվը վերջին մեկ շաբաթվա ընթացքում գերազանցել է հազարը: Տեմպը աճում է: Պետք է աջակցել, որ մարդիկ վերադառնան Արցախ: Նրանք, ում տները վնասված են, պետք է վերականգնվել, տնտեսությունը սկսի աշխատել: Սա ամենակարևոր անելիքն է, որի վրա կառավարությունը պետք է կենտրոնանա: Այսօր, թերևս, կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ և այն կգործի անխափան, որպեսզի տեղի ունենա ազատ հաղորդակցություն»,-ասաց նա:

 

Ամենաթարմ