Աշխարհ

Լարիի արժույթի հակառեկորդի պատճառով կվաճառվի արժութային ռեզերվների մի մասը

Վրաստանի Ազգային բանկը որոշել է վաճառել արժութային ռեզերվների մի մասը, քանի որ լարին շարունակում է արժեզրկվել։ Այս մասին հաղորդում է Sputnik Грузия-ն՝ հղում անելով Ազգային բանկի կայքին:

Հունիսի 20-ին դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքն ընկել է 6,6%-ով: Եթե հունիսի 20-ին Ազգային բանկի կողմից հայտարարված պաշտոնական փոխարժեքը կազմել է 2,7871, ապա օգոստոսի 1-ին այն արդեն հասել է նոր հակառեկորդի՝ 2,9718:

Վրաստանի Ազգային բանկի ղեկավար Կոբա Գվենետաձեն և կառավարությունն արժեզրկումը կապում են զբոսաշրջիկների թվի կրճատման կապակցությամբ արտաքին շոկի հետ:

«Ազգային բանկի գնահատմամբ՝ չնայած դրական ներքին և արտաքին մակրոտնտեսական դինամիկային, փոխարժեքը հասել է այն ցուցանիշին, որը, հնարավոր է, ռիսկ է ստեղծում գնի կայունության համար: Դրանից ելնելով՝ Ազգային բանկը նպատակահարմար է համարում հաջորդականորեն կիրառել առկա ռեզերվները, որպեսզի այդ ռիսկերը չնյութականացվեն»,- ասվում է հայտարարության մեջ:

Ազգային բանկը որոշել է օգոստոսի 1-ին արժութային աճուրդի հանել 40 մլն դոլար: Անհրաժեշտության դեպքում մոտ օրերս կրկին ինտերվենցիա կիրականացվի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ