ՀՀ-ում ճանապարհներն անցանելի են․ Լարսը մասնակիորեն փակ է

Հրապարակող՝

Վերին Լարսում ավտոմեքենաների մեծ հերթ է գոյացել վերանորոգման աշխատանքների պատճառով

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Ամենաթարմ