fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում դյուրավառ նյութեր տեղափոխող գնացքը կամրջի վրա այրվել է

CNN-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ Թեմպ քաղաքում դյուրավառ նյութեր տեղափոխող բեռնատար գնացքը լճի վրայի կամրջով անցնելիս դուրս է եկել ռելսերից ու բռնկվել:

Հրդեհը տարածվել է 10 վագոններից 8-ում: Հրդեհը փորձել են մարել շուրջ 100 հրշեջ, որոնք փորձել են կանխել վագոններից վտանգավոր նյութի արտահոսքը:

Աղբյուի փոխանցմամբ՝ զոհեր չեն եղել: Միայն մի հոգի, ով մեծ քանակությամբ ծուխ էր շնչել, բժշկական օգնության կարիք է ունեցել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ