«Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն Facebook-ի իր էջում ուղիղ եթերում է եղել, որին կից գրել է․
«Շտաաապ❗️❗️❗️
Ոստիկանության աշխատակիցները թքած ունեն օրենքի վրա
Հարգելի լրատվամիջոցներ, այս պահին ոստիկանությունն անօրինական գործողություններ է իրականացնում
Պարոն Օսիպյան դուք ոստիկանապե՞տ եք
Աղբյուր Սերոբ 11/2»։
https://www.facebook.com/teimina.vardanyan/videos/2379863895437400/
Իրավիճակին արձագանքել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ ՄԻՊ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․
«Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Անի Խաչատրյանի և Թեհմինա Վարդանյանի, փաստաբան Նինա Կարապետյանցի ահազանգերի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Երևանում գտնվող մի բնակարանից քաղաքացիների վտարման վայր։
Ըստ ահազանի՝ բնակարանում գտնվում են նաև երեխաներ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Ոստիկանության հետ»։
