Լաուտարոն չի հեռանա Ինտերից

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալը հերքել է այն լուրերը, թե իր ֆուտբոլիստը մոտ ժամանակներս կարող է փոխել թիմը:

Կումանյոն ասել է, որ Լաուտարոն չի լքի Ինտերը, չնայած անգլիական ակումբների առաջարկներին:

«Նա երջանիկ է «Ինտերում» և սիրում է այս թիմը: Հաջորդ շաբաթ հանդիպում կունենանք ղեկավարության հետ, կքննարկենք նոր պայմանագիր: Լաուտարոն ցանկանում է մնալ»։

Այս մասին տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ամենաթարմ