Ռուսաստանի ԱԳՆ-ից տեղեկանում ենք, որ օգոստոսի 9-ին տեղի է ունեցել ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի ակտուալ հարցեր:
Նշվում է, որ երկրների նախարարները գոհունակությամբ արձագանքել են, որ ռուս-ադրբեջանական բազմաբնույթ հարաբերությունների շարունակական զարգանում են, առևտրատնտեսական կապերի հաստատուն աճ են գրանցում: Հաստատվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` հուլիսի 20-ին ՌԴ կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու փոխադարձ պատրաստակամությունը:
Տեղի է ունեցել կարծիքների բովանդակային փոխանակում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման տարբեր ասպեկտների, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի կարգավորման ուղիների վերաբերյալ: Ընդգծվել է տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման հարցով ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հրատապ վերսկսման կարևորությունը: