«Չմիավորման շարժման» 60-ամյակի գագաթնաժողովը մասնակցելու նպատակով Բելգրադում է գտնվում Թուրքիայի արտաքին գործերին նախարար Մևլութ Չավուշօղլուն: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը Twitter-ում տեղեկացրել է, որ հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ նշելով, որ ռուս գործընկերոջ հետ քննարկել են օրեր առաջ Սոչիում տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգային հարցերը:

