Քաղաքականություն

Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցածը

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել։ Նախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած էսկալացիային վերաբերող հարցեր։

ՌԴ ԱԳՆ հայտնում է, որ ռուսական կողմից անհրաժեշտ է համարվել գործադրել հավասարակշռված մոտեցումներ և զսպող ազդեցություն ունենալ հակամարտության մեջ ներքաշված կողմերի վրա` իրավիճակի հետագա սրումը կանխելու, հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման համար։

Մոսկվայի և Անկարայի միջև տարածաշրջանի կայունացման շահերից ելնելով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել համագործակցությունը Մոսկվայի և Անկարայի միջև:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ