Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Թեհրան: Այցի նպատակն է քննարկել Իրանի միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նախատեսվում է շարունակել կարծիքների փոխանակումն արդիական մի շարք միջազգային հարցերի շուրջ»,- նշել է Զախարովան:
Նշվում է, որ Թեհրանում կքննարկվեն նաև իրավիճակն Ուկրաինայում, Սիրիայում, Եմենում և Աֆղանստանում, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցությունը: