Մինսկյան պայմանավորվածություններն ամբողջական ծավալով իրականացնելու անհրաժեշտություն կա: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Առաջին ալիքի եթերում:
Դիվանագետը պատասխանել է «հաղթողներն են պատմություն գրում» արտահայտությանը՝ նշելով, որ այդ դեպքում անհրաժեշտ է հստակորեն իրականացնել մինսկյան համաձայնագրերն ամբողջական ծավալով՝ մինչև վերջին ստորակետը:
Լավրովի խոսքով՝ «նորմանդական քառյակի» գագաթնաժողովի գլխավոր նվաճումը փաստաթղթի ընդունումն էր, համաձայն որի՝ բոլոր մասնակիցները հավատարիմ են մինսկյան համաձայնագրերի լիակատար իրագործմանը: