Լավրովը կայցելի Երևան

Ամենադիտվածներ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 22-23-ը կայցելի Երեւան՝ մասնակցելու ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը։

Առաջիկա հանդիպումների ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրության եւ միջսեսիոն շրջանում կազմակերպության գործունեության վերաբերյալ: Նիստի մասնակիցները կքննարկեն կազմակերպության շրջանակում արտաքին քաղաքական, ռազմական, հակաահաբեկչական համագործակցությանը վերաբերող որոշումների փաթեթը։

Նեչաեւը նշել է, որ նախատեսվում է հավանություն տալ մի շարք փաստաթղթերի, այդ թվում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը ներկայացվող ամփոփիչ հռչակագրին:

Ամենաթարմ