fbpx
Սպորտ

Չեմպիոնների Լիգա․ Լայպցիգը պայքարից դուրս թողեց Աթլետիկոյին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Չեմպիոնների Լիգայի 1/4-րդ եզրափակիչ փուլի շրջանակներում միմյանց հետ մրցեցին գերմանական «Լայպցիգն» ու իսպանական «Աթլետիկոն»։


Հանդիպման հաշիվը բացվեց 50-րդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ «Լայպցիգի» կիսապաշտպան Դանիել Օլմոն։ 71-րդ րոպեին Ժոաու Ֆելիշը 11-մետրանոցից հավասարեցրեց հաշիվը։ Սակայն հանդիպման վերջին խոսքն ասացին գերմանական ակումբի ֆուտբոլիստները․ 88-րդ րոպեին Թայլեր Ադամսը հաշիվը դարձրեց 2-1 ու դուրս բերեց իր թիմին կիսաեզրափակիչ։

Կիսաեզրափակչում «Լայպցիգն» ուժերը կչափի ՊՍԺ-ի հետ։

https://www.youtube.com/watch?v=R4zmleE_ilc

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ