fbpx
Սպորտ

Լացիոն հաղթեց Ինտերին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

Իտալիայի Գավաթի խաղարկությունում հայտնի դարձավ կիսաեզրափակչի վերջին մասնակիցը:

Այս փուլի ուղեգիր արդեն նվաճել էին «Միլանը», «Ատալանտան» և «Ֆիորենտինան»:

Այսօր մրցեցին «Ինտերը» և «Լացիոն»: «Սան Սիրոյում» այսօր կայացած խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով: Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ Սիմոնե Ինձագիի ֆուտբոլիստներն առաջինը հասան հաջողության:

108-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Չիրո Իմոբիլեն:
Թվում էր՝ ամեն ինչ կավարտվի հռոմեական ակումբի հաղթանակով, բայց հանդիպման մրցավարն ու միլանցիներն այլ մտադրություններ ունեին: 123-րդ րոպեին Ռադուն հեռացվեց, նշանակվեց 11-մետրանոց «Լացիոյի» դարպասին և Իկարդին հավասարեցրեց հաշիվը:

Թիմերը հաղթողին որոշեցին հետխաղյա 11-մետրանոցների շնորհիվ: Այստեղ ավելի դիպուկ էին Ինձագիի ֆուտբոլիստները: Միլանյան ակումբից 11-մետրանոցից չկարողացան գոլի հեղինակ դառնալ Մարտինեսը և Նաինգոլանը, հռոմեացիներից՝ Դուրմիսին:

Կիսաեզրափակչում «Լացիոն» կմրցի «Ատալանտայի» հետ, մյուս զույգն էլ կազմել են «Միլանը» և «Ֆիորենտինա»:

«Ինտեր»-«Լացիո»՝ 1:1

Գոլը՝ Իկարդի 120′ – Իմոբիլե 108′

Հաղորդում է armsport.am-ը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ