fbpx
Սպորտ

Լեաուն կարող է կարիերան շարունակել լոնդոնյան ակումբում

«Միլանի» վինգեր Ռաֆայել Լեաուն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայի ակումբներից մեկում։

Ինչպես հաղորդում է Fichajes-ը, «Չելսին» հետաքրքրված է 24-ամյա պորտուգալացու տրանսֆերով՝ խաղացողին դիտարկելով որպես Ռահիմ Ստերլինգին փոխարինող։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վինգերը նոր պայմանագիր է կնքել ռոսոներիների հետ, որը նախատեսված է մինչև 2027/28 մրցաշրջանի ավարտը։ Միևնույն ժամանակ, համաձայնագրում ներառված է 175 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ։

Լեաուն պաշտպանում է «Միլանի» գույները 2019 թվականի օգոստոսից։ Ընդհանուր առմամբ, նա իտալական ակումբի կազմում անցկացրել է 196 հանդիպում, խփել 52 գոլ և կատարել 44 գոլային փոխանցում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ