fbpx
Սպորտ

Դենի Ռոուզը հայտարարել է՝ շուտով կհեռանա Տոտենհեմից

Goal-ի հաղորդմամբ՝ «Տոտենհեմի» պաշտպան Դենի Ռոուզը հայտարարել է, որ շուտով հեռանալու է լոնդոնյան ակումբից։

Պաշտանը նշել է, որ այնքան էլ հաճելի չէ մարզումների ժամանակ ներդնել ամբողջ ուժերը, բայց իմանալ, որ հանգստյան օրերին չես խաղալու:

«Չպետք է հանճար լինել հասկանալու համար, որ իմ օրերը «Տոտենհեմում» հաշված են: Կարիերայումս առաջին անգամ պայմանագրիս ժամկետն ակումբի հետ ավարտվում է ավելի շուտ, քան մեկ տարուց:Սա նոր փորձ է ինձ համար»,- նշել է Դենի Ռոուզը։

Ռոուզը ընդգծել է, որ նոյեմբերին ու դեկտեմբերին չի խաղացել, իսկ հունվարին վարձակալությամբ տեղափոխվել է «Նյուքասլ Յունայթեդ» վարձակալության հիմունքներով:

Ռոուզը ընթացիկ մարցաշրջանի ժամանակ «Տոտենհեմի» կազմում ԱՊԼ-ի 12 հանդիպման է մասնակցել: «Նյուքասլի» կազմում նա Անգլիայի առաջնության 9 խաղի է մասնակցել:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ