fbpx
Սպորտ

Լեբրոն Ջեյմսը հնարավոր է բաց թողնի ևս մեկ հանդիպում

«Լոս Անջելես Լեյկերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության առաջիկա ՝«Լոս Անջելես Կլիպերսի» հետ հանդիպումը, որը կայանալու է փետրվարի 1-ին:

ESPN-ը գրում է, որ «Լեյկերսի» գլխավոր մարզիչ Լյուկ Ուոլտոնը տեղեկացրել է՝ Լեբրոնը վերջին օրերին մարզվել է առանց սահմանափակումների, սակայն մտավախության է հայտնել, որ 34-ամյա բասկետբոլիստը բաց կթողնի «Կլիպերսի» հետ խաղը:

Հիշեցնենք, որ Լեբրոն Ջեյմսն աճուկի վնասվածք է ստացել «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» հետ դեկտեմբերին կայացած խաղում (127:101): Ջեյմսի բացակայանությամբ «Լեյկերսն» արդեն 17 հանդիպում է անցկացրել, տոնել է 6 հաղթանակ՝ Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականից նահանջելով 9-րդ տեղ:
Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ