Սպորտ

Լեբրոն Ջեյմսի դպրոցական մարզաշապիկը վաճառվել է 187.500 դոլարով

«Լեյկերսի» աստղ Լեբրոն Ջեյմսի դպրոցական տարիների մարզաշապիկը անցած հանգստյան օրերին աճուրդում վաճառվել է 187.500 դոլարով:

Մարզաշապիկը հայտնի է նրանով, որ 17-ամյա Լեբրոնը 2002-ին հենց դա էր կրում, երբ լուսանկարվեց Sports Illustrated ամսագրի շապիկի համար:

Նախատեսվում էր, որ շապիկը կվաճառվի ավելի քան 300,000 դոլարով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ