Աշխարհ

Լեհաստանի պահանջած փոխհատուցման չափը Գերմանիայից

Գերմանիայից փոխհատուցման չափը, որը Լեհաստանը կարող է պահանջել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կրած վնասի դիմաց, մոտավորապես 1 տրիլիոն դոլար է կազմում: Այս մասին Sieci պարբերականին հայտարարել է Լեհաստանի ռազմատուգանքների հարցերով զբաղվող խորհրդարանական խմբի ղեկավար Արկադիուշ Մուլարչիկը:

Մուլարչիկը նշել է, որ դեռևս չի ցանկանում բացահայտել հաշվետվության մեջ ներկայացված վնասի ընդհանուր գումարը, ինչը, սակայն գերազանցում է հետպատերազմյան գնահատականները:

Հարցին, թե արդյո՞ք գումարը կգերազանցի 1 տրիլիոն դոլարը, նա պատասխանել է. «Դուք մոտ եք»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեհաստանը մտադիր է Գերմանիայից 900 միլիարդ դոլարի չափով փոխհատուցում ստանալ:

Միևնույն ժամանակ, Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ իրենք լեհական կողմին բավական մեծ գումարներ են վճարել, հետևաբար, հիմքեր չկան կասկածի տակ դնելու 1953 թ.-ի ռազմատուգանքից Վարշավայի հրաժարումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ