Լեհաստանի ԶՈւ ինֆոգրաֆիկա. Ի՞նչ են իրականում արտացոլում թվերը

Հրապարակող՝

Լեհաստանի ԶՈւ ինֆոգրաֆիկա. Ի՞նչ են իրականում արտացոլում թվերը

Ամենադիտվածներ

Լեհաստանի Զինված ուժերի հաստիքային թվաքանակը կազմում է 217 075 զինծառայող։ Միջին տարիքը՝ մոտ 35 տարեկան։ Ընդհանուր առմամբ ԶՈւ-ն ներկայանում է որպես համեմատաբար երիտասարդ կառույց՝ կայուն մասնագիտական կառավարման կորիզով։

2025 թվականին պայմանագրային ծառայության պահպանման մակարդակը կազմել է 94,53%, ինչը բարձր է 2022–2023 թթ. ցուցանիշներից և համադրելի է 2021 թվականի մակարդակին։ Սա վկայում է դրամական ապահովման և սոցիալական երաշխիքների համակարգի կայունացման մասին։ Միևնույն ժամանակ, 2025 թվականին ծառայությունն ավարտած զինծառայողների 46%-ը ձեռք չի բերել կենսաթոշակային իրավունքներ։ Այսպիսով, գրեթե անձնակազմի կեսը ծառայությունը դիտարկում է որպես կարիերայի ժամանակավոր փուլ։

Պայմանագրային (մասնագիտական) ծառայությունը կազմում է անձնակազմի 74,7%-ը կամ 155,5 հազար մարդ (2020-ին՝ 110 հազար)։ Տարածքային պաշտպանության զորքերը՝ 17,3%, կամավոր ծառայությունը՝ 7,7%, ակտիվ պահեստազորը՝ 0,3%։ Այսպիսով, հիմքը կադրային ստորաբաժանումներն են, մինչդեռ տարածքային բաղադրիչը կարող է կիրառվել որպես օպերատիվ համալրման կամ թիկունքային ապահովման գործիք։

Զինվորական կոչումների հարաբերակցությունը պահպանում է ՆԱՏՕ-ին բնորոշ դասական եռաստիճան համակարգը։ Սպաները կազմում են 12,6%, ենթասպաները՝ 30,3%, շարքային կազմը՝ 57,1%։ Սերժանտական (ենթասպայական) կորպուսի մասնաբաժինը մնում է բարձր՝ շեշտադրելով մարտավարական օղակի կառավարելիությունը։

Գենդերային կառուցվածքի առումով կանանց բաժինը զգալիորեն աճել է՝ հասնելով 17%-ի (2020-ին՝ 12%)։ Սոցիալական իրավիճակը, 47%-ը ամուսնացած է, 44%-ը ունի առնվազն մեկ երեխա։

Մեր կարծիքով նման կառուցվածքը, անկախ գնահատականներից, բարձրացնում է համակարգի զգայունությունը երկարատև կորուստների և բարձր մարտական ծախսերի նկատմամբ։

Թատերաբեմ

Ամենաթարմ