«Գահերի խաղի» դերասանուհի Լենա Հիդին ամուսնացել է դերասան Մարկ Մենչակայի հետ: Այս մասին հայտնում է DailyMail-ը։
Հարսանիքի հյուրերի թվում էին Սոֆի Թերները, որը «Գահերի խաղում» կերտել է Սանսա Սթարքի դերը, ինչպես նաև նրա ամուսին Ջո Ջոնասը, Ռիկ Էսթլին և Չարլի ՄաքՅուանը։
Զույգը հարաբերությունները հաստատել է 2020 թվականի նոյեմբերին։ Մի քանի ամիս առաջ նրանց միասին նկատել էին Սթիվեն Քինգի «The Outsider»-ի ադապտացիայի պրեմիերային, որտեղ գլխավոր դերակատարը Մենչական էր:
